Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնավան բնակավայրում կառուցվել է ջրամեկուսիչ թաղանթով պատված 10,000 մ3 ծավալով ջրամբար

06.07.2023

Այսօր տեղի ունեցավ Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում կառուցված ջրամբարի պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, նախարարության ներկայացուցիչներ, միջազգային դոնոր-կազմակերպությունների, կառավարության, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Ծրագիրը համաֆինանսավորվել է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՀՀ պետական սուբվենցիայի միջոցներով, «Լեռնավան կլիմայական շրջանառու հիմնադրամի» մասնակցությամբ։
Ծրագրի մեկնարկից՝ 2022 թվականի ամռանից ի վեր, կառուցվել է ջրամեկուսիչ թաղանթով պատված 10,000 մ3 ծավալով ջրամբար՝ Լեռնավան բնակավայրում, ինչի արդյունքում կբարելավվի տեղի բնակիչների կենսամակարդակը, կսկսեն մշակվել նախկինում լքված հողատարածքները: Ջրամբարը կբավականացնի ավելի քան 30 հա հողատարածք ոռոգելու համար:
Միջոցառման ընթացքում հյուրերին տպավորեց նորարարական և ծախսարդյունավետ մեթոդով ջրամբարի մեկուսացումը գեոմեմբրանային թաղանթով, ինչը զգալիորեն խնայել է պետական սուբվենցիայի միջոցները:
Նույն սկզբունքով ջրամեկուսիչ թաղանթով պատված 4,000 մ3 ծավալով ջրամբար է կառուցվել նաև Շենավան բնակավայրում, որը նույնպես պատրաստ է շահագործման:
Բացի այդ, պետական սուբվենցիայի միջոցներից կառուցվել է 12 կմ երկարությամբ ոռոգման ջրի ցանց Շենավանում և 17 կմ երկարությամբ ոռոգման ցանց Լեռնավանում։
Հովհաննես Ավետիսյանը, մարզի ղեկավարի անունից ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց բոլոր աջակից կողմերին և ներդրումներ իրականացնող կազմակերպություններին տեղի բնակչության համար այս չափազանց կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար: Նա նշեց, որ գյուղական համայնքներում ջրամբարների, ոռոգման համակարգերի, ջրատարների կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթյուններից է և Լոռու մարզպետի աշխատակազմը, համայնքները մեծ կարևորություն են տալիս այս ծրագրերին:
-Այս տարածաշրջանում ջրամբարների, ոռոգման համակարգերի, ջրատարների կառուցման ծրագրերը շարունակական են լինելու: Փորձելու ենք ոռոգելի դարձնել բոլոր մշակովի հողատարածքները, ինչը կնպաստի նաև տարածաշրջանին ոչ հատուկ, նաև ոչ ավանդական մշակբույսերի աճեցմանը,-ասաց նա:
Ծրագրի կարևորությունն իրենց ելույթներում ընդգծեցին նաև Վաչե Տերտերյանը,տիկին Նաթիա Նացվլիշվիլին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27