Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի 32 բնակավայրում կստեղծվեն կրթահամալիրներ, կկառուցվեն դպրոցներ, մարզադահլիճներ և հանդիսությունների դահլիճներ

06.07.2023

ՀՀ կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կկատարվի վերաբաշխում 313 մլն 995 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում կրթահամալիների ստեղծման և դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:
ՀՀ կառավարության կողմից որդեգրած և ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով ամրագրված 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի օժանդակությամբ մեկնարկել է ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման ծրագիրը։
Կրթահամալիրների ստեղծմամբ նախատեսվում է իրագործել ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված հետևյալ նպատակները.
բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում,
ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ,
ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ։
Լոռու մարզում ընտրվել է թվով 32 բնակավայր, որոնցից 11-ում կձևավորվեն կրթահամալիրներ, 11-ի համար կկառուցվեն նոր դպրոցների շենքեր, 2-ում կկառուցվեն միայն մարզադահլիճների և հանդիսությունների դահլիճների մասնաշենքերը, իսկ ուսումնական մասնաշենքերը կդիտարկվեն վերանորոգման համար, 4-ի մասով անհրաժեշտ է լրացուցիչ դիտարկում (Ագարակի և Վարդաբլուրի դպրոցներն են, որոնք պահանջում են անհատական նախագծեր, Հաղպատ և Լեռնապատ) և 2-ի մասով անհրաժեշտ կլինի հետագայում իրականացնել միայն ընթացիկ նորոգման աշխատանքներ (Արևաշող և Վահագնի): 2 կլաստերի մասով անհրաժեշտ չէ կատարել հատկացումներ, քանի որ դրանց շենքերը արդեն կառուցվել կամ կառուցվում են:

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐ
գ. Հարթագյուղի կրթահամալիր
գ. Լորուտի կրթահամալիր
ք. Ալավերդիի կրթահամալիր (ք. Ալավերդու թիվ 4 հիմնական դպրոցի տեղակայման վայրում)
ք. Թումանյանի կրթահամալիր (ք. Թումանյանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի տեղակայման վայրում)
գ. Քարինջի կրթահամալիր
գ. Բազումի կրթահամալիր
գ. Միխայլովկայի կրթահամալիր
գ. Լեջանի կրթահամալիր
գ. Կաթնառատի կրթահամալիր
գ. Գարգառի կրթահամալիր
գ. Նորաշենի կրթահամալիր


ԴՊՐՈՑՆԵՐ
գ. Ճոճկանի միջնակարգ դպրոց
գ. Արևածագի Կ․ Մելիքսեթյան անվան միջնակարգ դպրոց
գ. Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոց
ք. Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց (դառնալու է միջնակարգ)
ք. Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոց
գ. Աքորու միջնակարգ դպրոց
ք. Ալավերդու Մյասնիկյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոց
ք. Վանաձորի Ստ.Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց
գ. Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոց
գ. Դսեղի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոց
գ. Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՆԵՐԻ ԵՎ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐ

գ. Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոց
գ. Ղուրսալու միջնակարգ դպրոց

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27