Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այն ամենը, ինչ վերաբերում է սոցիալական աշխատողի առաքելությանը՝ մեկ տեսահոլովակում
04.07.2023
Ո՞վ է համայնքի սոցիալական աշխատողը և ինչու՞ է կարևոր նրա դերը:
Ինչպե՞ս է սոցիալական աշխատողն աջակցում ընտանիքներին:
Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ կարող եք գտնել հետևելով #CLASS ծրագրի գործունեությանը։
Համագործակցելով տարբեր կառույցների հետ` համայնքի սոցիալական աշխատողն աջակցում և ուղղորդում է ընտանիքներին, ինչպես նաև գտնում լուծումներ նրանց սոցիալական խնդիրները համատեղ ուժերով լուծելու հսմար:
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ և իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի կողմից։ Ծրագիրն ուղղված է հզորացնելու Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգը արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով և բարելավելու առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների կյանքը։
Մանրամասները տեսահոլովակում`
https://www.youtube.com/watch?v=MvENNRx9wt8