Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լիլիա Աբրահամյանը պարգևատրվեց Լոռու մարզպետի շնորհակալագրով

04.07.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների հեղինակ, վանաձորցի Լիլիա Աբրահամյանին, ով արդեն մի քանի տարի, համագործակցելով ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության, ABB կազմակերպության և մի շարք այլ բարեգործական կազմակերպությունների և անհատ բարերարների հետ, մարզում իրականացնում է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսության, կրթության, ենթակառուցվածքների բարելավման և մի շարք այլ ուղղություններով:
Մարզի ղեկավարն իր խորին երախտագիտությունը հայտնեց Լիլիա Աբրահամյանին՝ Լոռու մարզպետի աշխատակազմի հետ սերտ համագործակցության և մարզում կյանքի կոչված բարեգործական նախաձեռնությունների համար:
-Սիրելի Լիլիա, անչափ ուրախ եմ հյուրընկալելու Ձեզ: Ես և մեր ողջ աշխատակազմը շնորհակալ ենք Ձեզ անշահախնդիր կերպով մեր համայնքներում մեծ թվով ծրագրեր իրականացնելու և ցանկացած հարցում օգնության ձեռք մեկնելու համար: Չեմ կարող չհիշատակել վերջերս տեղի ունեցած մի դեպքի մասին. օրերս ինձ մոտ ընդունելության էր եկել քաղաքացի, ով դստեր բուժման հարցում հայտնվել էր անելանելի դրության մեջ: Լոռու մարզպետարանը հնարավորություն չուներ անհրաժեշտ ամբողջ գումարի չափով աջակցություն ցուցաբերելու քաղաքացուն՝ դստեր թանկարժեքը բուժումը կազմակերպելու համար, բայց քաղաքացուն իր խնդիրների հետ միայնակ թողնել նույնպես չէինք կարող: Դուք անմիջապես արձագանքեցիք մեր խնդրանքին և պատրաստակամություն հայտնեցիք նախաձեռնությունը վերցնել ձեզ վրա: Ձեր շնորհիվ արդեն իսկ բուժման գործընթացը մեկնարկել է: Մենք անչափ շնորհակալ ենք Ձեզ,-ասաց Ա. Խաչատրյանը:
Մարզի ղեկավարը Լիլիա Աբրահամյանին հանձնեց շնորհակալագիր. «Սիրելի՛ Լիլիա Աբրահամյան, խորին երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ անշահախնդիր կերպով Լոռու մարզի համայնքների զարգացմանն ու սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ կյանքի կոչելու համար: Դուք մեկն եք այն նվիրյալ լոռեցիներից, ում կերպարը ոգևորում և վառ ապագայի հույս է ներշնչում մեր քաղաքացիներին: Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ»,-նշված էր շնորհակալագրում:
Լիլիա Աբրահամյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով գնահատանքի, Լոռու մարզպետարանի հետ մշտական սերտ գործակցության համար, նշեց, որ պատրաստ է ամեն ինչ անել հանուն մարզի և մարզի բնակիչների բարեկեցության:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27