Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին «ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԳԱՎԱԹ-2023» մրցաշարի արդյունքները սեղանի թենիս, պատանիների ֆուտզալ և մեծահասակների ֆուտզալ մարզաձևերից

04.07.2023

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը Վանաձորի «Հայաստան» ՄՀԿ մարզադահլիճում կայացավ «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ 2023» մրցաշարը սեղանի թենիս, պատանիների ֆուտզալ և մեծահասակների ֆուտզալ մարզաձևերից:
Մրցաշարի եզրափակիչ փուլը՝ ֆուտզալ մարզաձևից անցկացվեց այսօր: Մասնակից 16 թիմերից եզրափակիչ փուլին էին հասել Վանաձորի «Ըմբիշներ» և Տաշիր համայնքի հավաքական թիմերը: Համառ պայքարում հաղթող դարձավ Տաշիր համայնքի հավաքական թիմը:
Դիտարժան խաղին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ:
Եզրափակիչ խաղից հետո անցկացվեց «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2023» մրցաշարի մրցանակաբաշխությունը և միջոցառման հանդիսավոր փակման արարողությունը, որի ընթացքում պարգևատրվեցին նաև սեղանի թենիս մարզաձևի հաղթողները: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ողջույնի իր խոսքում շնորհավորեց մարզիկներին մեր մարզի համար կարևոր նշանակություն ունեցող այս մրցաշարի եզրափակիչ խաղի առիթով:
«Ֆուտզալ և թենիս մարզաձևերից «ՀՀ Լոռու մարզպետի գավաթը» անցկացնելը, ի սկզբանե նպատակ է ունեցել խթանելու առողջ ապրելակերպը, մասսայականացնելու այս սպորտաձևերը, ինչու չէ նաև՝ ընկերական մթնոլորտ ու կապեր ձևավորելու մեր մարզի տարբեր կազմակերպությունների աշխատակիցների միջև: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց՝ Էրիկ Կոստանյանի գլխավորությամբ, ովքեր բարձր մակարդակով իրականացրել են մրցաշարերի կազմակերպչական աշխատանքները: Վստահ եմ, ավանդույթը չխախտելով, այսպիսի մրցաշարեր կկազմակերպենք նաև հաջորդ տարիներին՝ ինչու չէ՝ ընդգրկելով նորանոր մարզաձևեր: Շնորհակալություն բոլոր մասնակից թիմերին՝ ակտիվության համար, շնորհավորում եմ հաղթողներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ», - ասաց Ա. Խաչատրյանը:
Հաղթողները և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին ՀՀ Լոռու մարզպետի պատվոգրերով, դրամական պարգևներով, ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի գավաթներով և մեդալներով: Պարգևատրումներն իրականացրեցին Լոռու մարզպետը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը և այլոք:
Ֆուտզալի մեծահասակների մրցույթում 3-րդ տեղ տեղ գրավեց «Հայաստան» ՄՀԿ, 2-րդ տեղ՝ Վանաձորի «Ըմբիշներ» թիմը, 1-ին տեղ՝ Տաշիր համայնքի հավաքկան թիմը: Պատանիների ֆուտզալի առաջնությունում 2-րդ տեղ է գրավել Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի հավաքական թիմը, 1-ին տեղ է գրավել Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի հավաքական թիմը: Սեղանի թենիս մարզաձևի աղջիկների պայքարում 3-րդ տեղ է գրավել Մարինե Հարությունյանը, 2-րդ տեղ է գրավել Միլենա Ասոյանը, 1-ին տեղ է գրավել Քրիստինե Կարապետյանը: Սեղանի թենիս մարզաձևի տղաների պայքարում 3-րդ տեղ է գրավել Տիգրան Քալանթարյանը, 2-րդ տեղ է գրավել Հովհաննես Ջուլհակյանը, 1-ին տեղ է գրավել Ավետ Վասիլյանը:
«ՀՀ Լոռու մարզպետի գավաթ 2023» մրցաշարը ունի շարունակական բնույթ և ապագայում կընդգրկի նոր մարզաձևեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27