Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
27.06.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ այսօր անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Ներկայացվեց մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, առաջիկա ծրագրերը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի առաջին կիսամյակի կատարողականներին. այն պլանի դիմաց կազմել է 92 տոկոս: Ա. Խաչատրյանը հանձնարարեց հետևողական լինել թերացող համայնքների նկատմամբ:
Քննարկվեց նաև Լոռու մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը: Մարզի ղեկավարին տեղեկացվեց, որ 2024թ.-ին ՀՀ ՏԿԶՆ է ներկայացվել 60 սուբվենցիոն հայտ՝ շուրջ 12 մլրդ դրամ արժեքով, որոնք նախնական հավանության են արժանացել:
Ա. Խաչատրյանին տեղեկացվեց, որ այս ուսումնական տարում կրթական ոլորտում լուրջ հաջողություններ են արձանագրվել: Մարզն ունի հանրապետական առարկայական օլիմպիադաների 70 մրցանակակիր (նախորդ տարի՝ 60) և մրցանակակիրների թվով զիջում է միայն Երևանին: Այս տարի մարզն ունի նաև 6 ոսկե մեդալակիր: Մեծ են հաջողությունները նաև մարզական ոլորտում, ակնառու են ձեռքբերումները՝ խնամատարության և երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում, ինչի կապակցությամբ Ա. Խաչատրյանն իր շնորհակալությունը հայտնեց ոլորտների պատասխանատու աշխատակիցներին:
Առողջապահության ոլորտում շարունակվում է պատվաստումների իրականացման գործընթացը, այդ թվում՝ կարմրուկի և կորոնավիրուսային հիվանդությունների դեմ պատվաստումները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև միջազգային ծրագրերի, զբոսաշրջության հետ կապված, գյուղատնտեսության, հողաշինության և այլ ոլորտներում իրականացվող ընթացիկ բնույթի այլ հարցեր, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ: