Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում
21.06.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն:
Ա. Խաչատրյանին դիմել է թվով տասը քաղաքացի՝ մարզի տարբեր բնակավայրերից, բնակարանային ապահովման, բնակարանների նորոգման, սոցիալական աջակցության, առողջապահական, հողահատկացման հետ կապված վիճահարույց հարցերով:
Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ՝ քաղաքացիներին մասնագիտական խորհրդատվություն տալու, ուղղորդելու նպատակով:
Քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ՝ խոստանալով հետևողական լինել խնդիրների լուծման ընթացքին:
Աջակցության խնդրանքով եկածներին տրամադրվել է սոցիալական օգնություն: Անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին առաջարկվել է համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել: