Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆիոլետովո համայնքում բացվել է մոլոկանների ավանդական ժառանգությունը ներկայացնող սրահ
14.06.2023
Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանն օրերս Ֆիոլետովո համայնքում մասնակցել է «Չայբուշկա» մոլոկանների ժառանգության սրահի բացման արարողությանը։
Նախագիծն իրականություն է դարձել GIZ-ի կողմից իրականացվող ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ:
Հ. Մկրտչյանը Լոռու մարզպետի անունից շնորհավորել է նախաձեռնության հեղինակներին և աջակիցներին՝ հույս հայտնելով, որ մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովո համայնքում հիմնաված նոր բիզնեսը լավագույն միջոցը կլինի
մոլոկանների ավանդական ժառանգությունը պահպանելու և այն միջազգային ու տեղացի զբոսաշրջիկներին ներկայացնելու առումով:
150-ամյա տանը զբոսաշրջիկները կարող են համտեսել տեղական ուտեստներ, վայելել թեյ, ծանոթանալ թանգարանային հատվածներին, լուսանկարվել ազգային տարազներով, մասնակցել խոհարարական, արհեստագործական վարպետության դասերի. կփորձեն պատրաստել իսկական մոլոկանյան ուտեստներ և ծանոթանալ փայտամշակման և ասեղնագործության արհեստներին։