Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության Լոռու մարզային փուլը
22.05.2023

Վանաձորի աթլետիկայի մասնագիտական մարզադպրոցում անցկացվեց «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության Լոռու մարզային փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանի և Վանաձորի հանրակրթական դպրոցների 4-6 րդ դասարանների հավաքական թիմերը:
Հինգ մրցաձևերի արդյունքները ամփոփելուց հետո 4-րդ դասարանցիների պայքարում 1-ին տեղ զբաղեցրեց Վանաձորի թիվ 1 դպրոցի թիմը, 5-րդ դասարանցիների պայքարում՝ Տաշիրի թիվ 1 դպրոցի թիմը, 6-րդ դասարանցիների պայքարում՝ Վանաձորի թիվ 28 դպրոցի թիմը: Վերոնշյալ դպրոցների թիմերը մարզը կներկայացնեն հոկտեմբերի առաջին կիսամյակում նախատեսված հանրապետական եզրափակիչ փուլում: