Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտնի են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցանակակիր դպրոցները
12.05.2023
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ ներկա են եղել Վանաձորի մարզահամալիրում անցկացվող հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի խաղին:
Մրցաշարին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի և Երևանի հաղթող թիմերը: Մասնակիցներին ողջունեցին և հաջող խաղ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը:
5 մրցաձևերի արդյունքում 3-րդ տեղ գրավեց Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, 2-րդտեղ՝ Երևանի թիվ 131 հիմնական դպրոցի թիմը, հաղթող ճանաչվեց Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը:
Մասնակից բոլոր դպրոցները ԿԳՄՍ նախարարության կողմից ստացան մարզագույք և մարզահագուստ:
Թիմերին պարգևատրեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը: