Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում
10.05.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ա. Խաչատրյանին դիմել են քաղաքացիներ՝ մարզի տարբեր բնակավայրերից, բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, հողահատկացման հարցերով:
Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Ա. Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է հետողական լինել քաղաքացիների խնդիրների լուծմանը, նրանց կողմից բարձրացված հարցերի լիարժեք պարզաբանմանը: