Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը շնորհավորեց մեկ դարը բոլորած Վարդանուշ Անդրեասյանին
10.05.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալվել էր Վանաձորի բնակչուհի Վարդանուշ Անդրեասյանին՝ ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Մարզպետին ուղեկցում էին օգնական Էրիկ Կոստանյանը և մարզպետարանի պաշտոնյաներ:
Մեկ դար ապրած տատիկը մարզպետին ժպիտներով դիմավորեց, նշեց, որ առողջական խնդիրներից չի բողոքում, միայն լսողությունն է մի քիչ վատացել։ Վարդանուշ տատիկը 4 երեխա է պահել,մեծացրել, այժմ 4 թոռ ու 5 ծոռ ունի։ Այս տարիքին էլ տնամերձն անձամբ է մշակում։
Արամ Խաչատրյանը ջերմորեն շնորհավորեց Վարդանուշ տատիկին՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղ ու երջանիկ ծերություն:
- Ձեր ապրած տարիները վկայում են, որ հայն ու Հայաստանը հարատև են և ունեն գեղեցիկ ապագա։ Հայ կնոջը հատուկ համբերատար տեսակով և օրինակով Դուք սերունդներին եք ավանդում չերկնչելու, ամուր լինելու և հավատով ապրելու կարևոր գաղափարները,-ասաց մարզի ղեկավարը։
Մարզպետը շնորհավորագիր և դրամական պարգև հանձնեց տատիկին: