Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին
10.05.2023
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի և Խաղաղության օրվա կապակցությամբ այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փոխմարզպետ Գոռ Ասրյանի հետ այցելել է Լոռի Բերդ համայնքի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Սուրեն Պապիկյանին, ով այսօր տոնում է նաև իր ծննդյան տարեդարձը։ Մարզի ղեկավարը շնորհավորել է նրան, մաղթել առողջություն և երկար տարիների կյանք։
Սուրեն Պապիկյանն իր հերթին մաղթել է խաղաղություն մեր երկրին, աշխարհին և որ բոլոր սերունդներն ապրեն ու արարեն հզոր Հայաստանում։