Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
207 միլիոն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
21.04.2023
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պետական բյուջեից 207 միլիոն դրամ հատկացնել Լոռու մարզում 2021, 2022, 2023 թ.թ.-ի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար:
Այդ ծրագրերն են.
· Տաշիր համայնքի Սարչապետ բնակավայրի մշակույթի տան 597 քառ. մետր հատվածի վերանորոգում,
· Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի կենտրոնական այգու 1920 քառ. մետր տարածքի վերանորոգում,
· Ալավերդի համայնքի Շնող բնակավայրի «Հեքիաթ» մանկապարտեզի բարեկարգում՝ 1800 քառ. մետր ընդհանուր մակերեսով,
· Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկում (Չարենցի փողոցի 640 գծամետր և Խամփերյանց փողոցի 230 գծամետր),
· Թումանյան համայնքի Թումանյան-Աթան-Դսեղ-Քարինջ-Չկալով բնակավայրերի գիշերային լուսավորության ընդլայնում (ընդհանուր երկարությունը՝ 5880 գծամետր),
· Թումանյան համայնքի մշակույթի տան տանիքին 15 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում,
· Թումանյան համայնքի Թումանյան բնակավայրի 4-րդ փողոցի սալարկում տուֆ քարով՝ 220 գծամետր,
· Ստեփանավան համայնքի Արմանիս և Կաթնաղբյուր բնակավայրերի մանկապարտեզների մասնաշենքերի հիմնանորոգում (ընդհանուր մակերեսը՝ 555 քառ. մետր),
· Ալավերդի համայնքի Ճոճկան և Ախթալա բնակավայրերի ավտոկայանատեղիների կառուցում (ընդհանուր մակերեսը՝ 720 քառ. մետր),
· Ալավերդի համայնքի Շամլուղ բնակավայրի 1-ին փողոցի 7-րդ և 7-րդ փողոցի 1-ին, Ալավերդի համայնքի Ախթալա բնակավայրի Աբովյան 19, Գնունի 1, Օրջոնոկիձե 1 բազմաբնակարան շենքերի էներգախնայողության բարձրացում: