Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ
12.04.2023
Այսօր Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության մասնագետների, մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների, ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետարանում։ Քննարկման հրատապ թեման մարզում հեպատիտ Բ-ի և Ց-ի դեմ տարվող կանխարգելիչ միջոցառումներն ու հիվանդության հայտնաբերմանն ուղղված հարցերն էին, ինչպես նաև կորոնավիրուսի տարածվածության կանխարգելմանն ուղղված միջոցառումները:
Ողջունելով ներկաներին՝ Ռուզաննա Պողոսյանը կարևորել է նման հանդիպումները ոլորտում առկա խնդիրներին շուտափույթ արձագանքելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու առումով:
-Մարզում հեպատիտի կանխարգելման և հիվանդության բացահայտման ուղղությամբ մշտապես իրականացվել են հետևողական աշխատանքներ: Այսօր առավել քան կարևոր է հետևողական աշխատանքների իրականացումը,- նշել է Ռուզաննա Պողոսյանը:
Առողջապահական հիմնարկների ղեկավարներին հանձնարարվել է ավելի զգոն լինել, սերտորեն աշխատել ազգաբնակչության հետ, իրականացնել բացատրական աշխատանքներ։
Ներկայացվել է նաև մարզում կորոնավիրուսի տարածման և պատվաստումների գործընթացի դինամիկան:
Մարզային իշխանության ներկայացուցիչները պատասխանատուներին հանձնարարել են առավել հետևողական աշխատանք իրականացնել պատվաստումների ցուցանիշները էականորեն բարելավելու ուղղությամբ: