Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում
12.04.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն:
Ա. Խաչատրյանին դիմել են քաղաքացիներ՝ մարզի տարբեր բնակավայրերից, բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, հողահատկացման հարցերով:
Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Քաղաքացիների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Անհրաժեշտության դեպքում նրանց առաջարկվել է համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել համապատասխան գերատեսչություններ, կառույցներ ուղղորդելու նպատակով՝ խոսատանալով հետևողական լինել խնդիրների լուծման ընթացքին