Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Սպարտակիադայի ծրագրով նախատեսված «Ֆուտզալ» մարզաձևի ՀՀ Լոռու մարզային փուլը

11.04.2023

2023 ապրիլի 10-11-ը Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման «Ֆուտզալ» մարզաձևի Լոռու մարզային փուլը, որին մասնակցեցին տարածաշրջանը ներկայացնող 12 թիմ:
Երկօրյա համառ պայքարի արդյունքում երրորդ տեղ գրավեց Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղ՝ Վանաձորի 24 միջն. դպրոցի թիմը, հաղթող ճանաչվեց և մարզը միջմարզային փուլում կներկայացնի Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի թիմը:
Թիմերի պարգևատրմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը և նույն վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24