Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

10.04.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ այսօր անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Ներկայացվեց մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, առաջիկա ծրագրերը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի առաջին եռամսյակի կատարողականներին: Ա. Խաչատրյանը հանձնարարեց հետևողական լինել թերացող համայնքների նկատմամբ:
Քննարկվեց նաև Լոռու մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և 2023-ին նախատեսված ծրագրերը: Մարզպետին ներկայացվեց, որ ՏԿԵ նախարարություն է ուղարկվել 50 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 7 միլիարդ 770 միլիոն դրամ նախնական արժեքով: Հաստատվել է 31-ը, մնացած 19-ը դեռևս ընթացի մեջ են:
Ա. Խաչատրյանին տեղեկացվեց, որ դպրոցականների առակայական օլիմպիադաների հանրապետական փուլում հաղթած աշակերտներից 63֊ը Լոռու մարզից են: Զեկուցվեց նաև, որ ավարտվել է հերթական ատեստավորման համար վերապատրաստման ենթակա ուսուցիչների հայտագրումը, սկսվել են բուհ ընդունվել ցանկացնող տասներկուերորդ դասարանի աշակերտների հայտագրման և մեդալակիր շրջանավարտների հայտերի ընդունման գործընթացները (արդեն ընդունվել է 9 հայտ): Նշվեց, որ դպրոցներին գրություն է ուղարկվել էքսկուրսիաները կազմակերպել բացառապես լիցենզավորված տրանսպորտային միջոց ունեցող կազմակերպությունների հետ:
Առողջապահության ոլորտում շարունակվում է պատվաստումների իրականացման գործընթացը, այդ թվում կարմրուկի և կորոնավիրուսային հիվանդությունների դեմ պատվաստումները: Մարզում կարմրուկի դեպքեր չեն գրանցվել:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ բնույթի այլ հարցեր, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24