Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրային քննարկում՝ «2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի» և 2024 թվականի բյուջետային հայտի վերաբերյալ
07.04.2023
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց հանրային քննարկում՝ «Լոռու մարզպետարանի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի» և 2024 թվականի բյուջետային հայտի վերաբերյալ:
Հանրային քննարկմանը ներկա էին «Ուղղակի ժողովրդավարութուն» ՀԿ ներկայացուցիչները: Քննարկումը վարում էր Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Մերի Դալլաքյանը ներկայացրեց 2024 թվականի բյուջետային հայտի և 2022թ փաստացի, 2023 թ. հաստատված բյուջեների համեմատականը, իրականացվեց վերլուծություն տնտեսագիտական դասակարգման հոդվածներով։
Մարզպետարանի ներկայացուցիչները պատասխանեցին հնչեցված հարցերին:
Ներկայացվող հղման միջոցով կարելի է ծանոթանալ Լոռու մարզպետարանի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրին և 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտին՝
https://bit.ly/3nSBKVn
Հիշեցնենք, որ հանրային քննարկման անցկացման վերաբերյալ հայտարարությունը մարտի 30-ին տեղադրվել էր Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: