Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այց Գյուլագարակ խոշորացված համայնք
05.04.2023
Շարունակվում են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ:
Այս անգամ ուղղությունը Ստեփանավանի տարածաշրջան էր:
Մարզի ղեկավարը փոխմարզպետ Գոռ Ասրյանի ուղեկցությամբ եղել է Գյուլագարակ խոշորացված համայնքում: Համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը ծանոթացրել է 2022թ. ավարտին հասցված և 2023թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրերին, իրականացվող աշխատանքների ընթացքին:
2022թ.-ին Գյուլագարակ խոշորացված համայնքնում նախատեսված է եղել իրականացնել 5 ծրագիր՝ 478 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Ծրագրերից 3-ը մեկնարկել են նախորդ տարի, սակայն բուն շինաշխատանքերը կիրականացվեն և ավարտին կհասցվեն մինչև այս տարեվերջ:
Մարզի ղեկավարը եղել է Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրում ընթացող մանկապարտեզի հիմնանորոգման(ծրագրի արժեքը ավելի քան 100 մլն դրամ), Վարդաբլուր համայնքում՝ մանկապարտեզի կառուցման(շուրջ 160 մլն դրամ) և Գյուլագարակ բնակավայրում արվեստի դպրոցի կառուցման (շուրջ 75 մլն դրամ) ընթացքին:
- ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում: Մեծապես կարևորելով նախադպրոցական կրթությունը՝ մեր համայնքների սուբվենցիոն ծրագրերում ինչպես 2022թ., այնպես էլ՝ 2023թ. ընդգրկված են մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ,-իր խոսքում նշել է Ա. Խաչատրյանը:
2022թ. ընթացքում Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ, Գարգառ, Պուշկինո և Ամրակից բնակավայրերում իրականացվել են ենթաղամասերի գազաֆիկացման, Գյուլագարակ, Գարգառ, Պուշկինո, Ամրակից, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան բնակավայրերում փողոցային լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ:
2023թ.-ի համար համայնքը ներկայացրել է բնակավայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ևս 5 սուբվենցիոն ծրագիր: