Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Լոռի Բերդ խոշորացված համայնք

05.04.2023

 Լոռի Բերդ խոշորացված համայնքում 2022թ. նախատեսված է եղել իրականացնել տասը ծրագիր՝ ավելի քան 308 մլն դրամ պայմանագրային արժեքով: Ընդ որում, ծրագրերն ընդգրկել են գրեթե բոլոր բնակավայրերը:
2023թ.-ին դեռևս կշարունակվեն ծրագրերից երկուսը՝ Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգումը և մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը:
Մարզի ղեկավարը մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի և Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի, այլ պատասխանատու պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շինհրապարակներում էր:
Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի հիմնանորոգումը փուլերով իրականացվել է 2020թ-ից սկսած և այս տարի ամբողջությամբ ավարտին կհասցվի: Այն կծառայի՝ որպես վարչական ղեկավարի նստավայր, հանդիսությունների սրահ և խոհանոց, մարզադահլիճ, որը կարող է ծառայել նաև տարաբնույթ միջոցառումների համար:
Ագարակ համայնքի մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը ևս իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցում, վերանորոգում կամ հիմնանորոգում» ծրագրին ընդառաջ և միակը չէ համայնքում. մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Սվերդլով և Ուռուտ բնակավայրերում:
Մարզի ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց իրականացվող ծրագրերի բազմազանության և դրանք որակով ու սահմանված ժամկետներում իրականացնելու առումով՝ նշելով, որ բոլոր ծրագրերն էական ազդեցություն են ունեում բնակչության կենսամակարդակի բարձրացման և նրանց բարեկեցության ապահովման վրա:
2022թ.-ին Լոռի Բերդ համայնքում նախատեսված ծրագրերից են եղել նաև.
• Լոռի Բերդ համայնքի Բովաձոր, Լոռի Բերդ, Լեջան, Կողես, Սվերդլով, Ուռուտ, Յաղդան բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների կանոնավոր տուֆ քարով սալարկումը,
• Լեջան, Սվերդլով, Ուռուտ, Լոռի Բերդ և Բովաձոր Ագարակ, Յաղդան և Կողես բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնումը,
• Լոռի Բերդ համայնքի բնակավայրերի կենտրոնների բարեկարգումը:
Արայիկ Ներսիսյանը նշում է, որ ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի աջակցությամբ անում են ամեն հնարավորը, որ գյուղի բնակիչը, հատկապես՝ երիտասարդները, ոչ թե պարտադրված մնան գյուղում, այլ՝ սիրով և իրենց ու իրենց երեխաների ապագան կապեն հենց այս համայնքի հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38