Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում-քննարկում՝ արտահանման ծավալների ավելացման նպատակով

03.04.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արտակ Միրզոյանին, վերլուծությունների բաժնի ղեկավար Գրիգոր Գասպարյանին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովին, Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի տնօրեն Կարեն Ավագյանին և Ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցիչ Վիգեն Ենոքյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Մարզի ղեկավարը, ողջունելով հյուրերին, կարևորել է նրանց կողմից գործարարներին առաջարկվող, աջակցող բնույթ կրող ծրագրերը, գործարարների խնդիրներին տեղում ծանոթանալը, խորհրդատվությունների տրամադրումը:
-Բիզնեսը մարզի զարգացման ողնաշարն է, և ձեր կողմից առաջարկվող ծառայությունները մեծ աջակցություն են մեր գործարարներին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում և վստահեցնում, որ ես անձամբ և մարզպետի աշխատակազմը պատրաստ ենք գործակցության,- ասել է Ա. Խաչատրյանը:
Հյուրերը ներկայացրել են առաջարկվող ծառայությունները և գործակցության հնարավորությունները:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության կողմից առաջարկվող ծառայություններին:
Գործակալությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013 թ.: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց: Մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար:
Արտահանման ապահովագրությունից զատ, իրականացվում է նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն: Արտահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտները հաճախ բախվում են այնպիսի խնդրի, երբ արտահանման պայմանագրի առկայության դեպքում շրջանառու միջոցների անբավարարության կամ ֆինանսական ռեսուրսների անհասանելիության պատճառով անհնարին է դառնում ապրանքի արտադրությունը և սահմանված կարգով գնորդին մատակարարումը։ ՀՀ արտահանող կազմակերպությունների արտադրական անընդհատությունն ապահովելու և արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով գործակալության կողմից առաջարկվող նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրության ծառայությունը արտահանողներին հնարավորություն է տալիս, օգտագործելով գործակալության կողմից տրամադրվելիք ապահովագրական վկայագիրը, օգտվել բանկային կարճաժամկետ ֆինանսավորման ծառայություններից՝ առանց գրավի պայմանի:
-Մեր նապատակն է, որ Հայաստանի արտադրողները դառնան արտահանող, իսկ արտահանողը՝ խոշոր արտահանող, ակտիվանա առևտրաշրջանառությունը այլ երկրների հետ,- ասել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը:
Հյուրերը մասնակցել են նաև մարզի արտադրողների հետ Լոռու մարզպետարանի կողմից կազմակերպված հանդիպմանը: Գործարարներին նույնպես ներկայացրել են առաջարկվող ծառայությունները, պատասխանել հարցերին: Համաձայնություն է ձեռքբերվել փոխանակվել տեղեկատվությամբ և առավել սերտորեն աշխատել: Անհրաժեշտության դեպքում նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38