Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծարվեցին թատրոնի և գրականության նվիրյալները

27.03.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր թատրոնի և գրականության մի խումբ նվիրյալների՝ Թատրոնի միջազգային և օրեր առաջ նշված՝ Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ նրանց շնորհավորելու նպատակով:
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարը շնորհավորեց սիրելի բանաստեղծներին, մարզի թատրոնների սիրված արտիստներին և աշխատակիցներին՝ չափազանց բարձր գնահատելով նրանց մեծագույն ներդրումը մարզի մշակույթը Հայաստանում և նրա սահմաններից դուրս ներկայացնելու և հանրահռչակելու համար:
- Ուրախ եմ, որ այս հանդիպմանը գրականության և թատրոնի ներկայացուցիչներդ միաժամանակ եք ներկա, որովհետև արվեստի այս երկու ճյուղերը առանձնակի սերտությամբ են իրար կապված:
Գրականությունը թատրոնի հումքն է: Շատ դեպքերում այս կամ այն գրողին հայտնի դարձնում է հենց թատրոնը՝ ներկայացնելով որևէ հաջողված գործ: Պոեզիան ունի ապրեցնող ուժ, իսկ թատրոնը, ինչպես այս տոնի խորագիրն է, հանդես է գալիս՝ որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց,- իր խոսքում մասնավորապես ասաց մարզպետը:
Ա.Խաչատրյանը Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորագրեր հանձնեց բանաստեղծներ Մանվել Միկոյանին, Արշակ Քոչինյանին, Ռուզաննա Հովասափյանին, Լենա Անթառանյանին, ասմունքող Ջիվան Սարգսյանին:
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրվեցին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանը, սիրված արտիստներ՝ Ալլա Դարբինյանը, Էդգար Քոչարյանը, Վահրամ Խառատյանը, Հակոբ Դեմիրճյանը, Սոֆիկ Մուրադյանը, ռեժիսորի օգնական Կարինե Ավագյանը, հսկիչ Ժաննա Շախնազարովան, ձայնային օպերատոր Արեն Օսիպյանը, տեխնիկական աշխատող Արմինե Իսահակյանը, Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի արտիստներ Երանուհի Առաքելյանը, Սարգիս Ավետիսյանը, Վանաձորի տիկնիկային թատրոնի տիկնիկավար-դերասանուհի Արսինե Արսենյանը, տեխնիկական աշխատող Ռուզաննա Դիլբարյանը, Ալավերդու քաղաքային թատրոնի արտիստներ Գագիկ Բաբլումյանը, Լիլիթ Երեմյանը:
Ներկաներն իրենց հերեթին շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին ջերմ ընդունելության և գնահատանքի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 10:08:23