Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պատասխանատուները ներկայացրեցին բուհի գործունեությունը

15.03.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանը հանդիպում-քննարկում ունեցան մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, խոշորացված համայնքների ղեկավարների, մարզի ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների ու զինղեկների հետ՝ բարձր դասարանցիների շրջանում զինվորական մասնագիտության կարևորության ներկայացման նպատակով։
Մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում կարևորեց նման հանդիպումների անցկացումը, որոնք օգնում են դպրոցականներին կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում.
-Ես վստահ եմ, որ մեծանում է սերունդ, որը գիտակցում է հայրենիքի պաշտպանության գործում հայ սպայի ու զինվորի դերը: Հույս ունեմ, որ մեր մարզը ռազմական համալսարան ընդունվողների քանակով այս տարի առաջատարներից է լինելու,- ասաց մարզի ղեկավարը:
Գնդապետ Արթուր Երոյանը ներկայացրեց համալսարանում կատարված բարեփոխումները, համալսարան ընդունվելու կարգը, ուսումնական նոր ծրագրերն ու առավելությունները: Գնդապետը հատկապես կարևորեց, որ համալսարանը սերտորեն համագործակցում է աշխարհի առաջատար ռազմաուսումնական հաստատությունների հետ և կուրսանտներն ունեն հնարավորություն՝ վերապատրաստվելու տարբեր երկրների ռազմական համալսարաններում։
Ներկաների հետ քննարկվեցին մարզի հանրակրթական դպրոցներում, ծնողների և աշակերտների շրջանում, համայնքապետարաններում և բնակավայրերում անհրաժեշտ միջոցառումների, լայն բացատրական աշխատանքների իրականացումն ու հետագա համագործակցությունը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38