Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Թաթարստանի Հանրապետության արդյունաբերական կլաստերի առաջարկները արդյունաբեության ոլորտում համագործակցության վերաբերյալ

14.03.2023

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը հանդիպում է ունեցել Թաթարստանի Հանրապետության արդյունաբերական կլաստերի խորհրդի նախագահ Սերգեյ Մայորովի, կլաստերի այլ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջիններիս կողմից ներկայացված առաջարկները արդյունաբեության ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը և Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը:
Փոխմարզպետի ուշադրությանն են ներկայացվել Թաթարստանի Հանրապետության Արդյունաբերական կլաստերի կողմից առաջարկվող երեք նախագծերը.
• «ՏԵՊԼՈՊԱՆԵԼ. առաստաղի կլիմայական համակարգերի օգտագործմամբ շենքերի էներգախնայող ջեռուցում և հովացում» նախագիծը, որի շնորհիվ հնարավոր է մինչև 52 տոկոս նվազեցնել ջեռուցման ամսական ծախսը, մինչև 15% խնայողություն ապահովել օդափոխության, մինչև 25%՝ օդորակման ուղղությամբ, անաղմուկ կերպով իրականացնել ջերմաստիճանի ավտոմատ հսկողություն և այլն, ինչպես նաև՝ մինչև 52 տոկոսով կրճատել վնասակար արտանետումները:

• «Դաշնային բնապահպանական նախագիծ՝ անվադողերի վերամշակում երկրորդական կաուչուկի» նախագիծը:
Գործարկվել է ռետինե փշրանքներից երկրորդական կաուչուկի (ռեկուլտիվ) արտադրության եզակի մեքենա, որը կարող է այլընտրանքային սարքավորում դառնալ ռետինե միացություններ և ռետինե-բիտումային կոմպոզիցիաներ արտադրողների համար: Առաջարկվող արտադրանքը հումք կարող է հանդիսանալ անվադողերի, ռետինե տարբեր արտադրատեսակների, ճանապարհների կառուցման համար և այլն: Այս արտադրանքն առաջին հերթին կարող է հետաքրքրել անվադողերի վերամշակմամբ զբաղվող ընկերություններին:
• «Ժամանակակից սարքավորում՝ գազաբետոնից, ֆիբրոբետոնից և երկաթբետոնից շինանյութեր արտադրելու նպատակով» (շինանյութերի արտադրության այլընտրանքային միջոց)։
Սարքավորումը նախագծված է գերմանական տեխնոլոգիայով և կարող է օգտագործվել ինչպես նոր նախագծերում, այնպես էլ՝ առկա արտադրական օբյեկտների արդիականացման համար:

Գ. Ասրյանին առաջարկվել է գլխավորել վերոնշյալ նախագծերով հետաքրքրված կազմակերպություններից ձևավորվելիք խումբը(պետական մարմիններ, ենթակա կազմակերպություններ, ձեռնարկությունների ներկայացուցիչներ)՝ քննարկելու հետագա փոխգործակցության հնարավորությունները:
Փոխմարզպետը Թաթարստանի Հանրապետության Արդյունաբերական կլաստերի ներկայացուցիչներին փոխանցել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի պատրաստակամությունը հետագա համագործակցության վերաբերյալ, նշել, որ Լոռու մարզպետարանը պատրաստ է աջակցելու բոլոր ողջամիտ և ողջունելի նախաձեռնություններին:
-Լոռու մարզպետարանը կապող օղակ կհանդիսանա ձեր կազմակերպության և մարզի գործարարների, նախագծերով հետաքրքրված կազմակերպությունների միջև,-նշել է Գոռ Ասրյանը:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել ընդլայնված կազմով՝ առավել առարկայական քննարկում կազմակերպելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38