Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում խնամատարություն է իրականացնում 22 ընտանիք

13.03.2023

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց հանդիպում Լոռու մարզում խնամատարություն իրականացնող ընտանիքների հետ, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը:
Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը, բաժնի մասնագետները, խնամատար ծնողներ:
Հանդիպման նպատակն էր քննարկել խնամատարության արդյունավետ կազմակերպման և զարգացման հետ կապված հարցեր, լսել խնամատար ծնողների առաջարկությունները, իրականացնել փորձի փոխանակում:
Հ. Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ մարզպետարանը բարձր է գնահատում խնամատարություն իրականացնող ընտանիքների նվիրված և պատասխանատու աշխատանքը և հավելեց, որ մարզպետարանը պատրաստ է լսել նրանց խնդիրները և աջակցել՝ ունեցած լիազորությունների շրջանակներում:
Ի. Մարտիրոսյանը հայտնեց, որ Հայաստանում խնամատար ընտանիքների թվով ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է: Խնամատարություն իրականացնում է 22 ընտանիք: Այս ընտանիքներում ապրում է 33 հոգեզավակ, որոնցից երկուսն ստանում է մասնագիտացված խնամք: Բաժնի պետը շնորհակալություն հայտնեց խնամատար ծնողներին կատարվող աշխատանքի համար և շեշտեց, որ նրանց շնորհիվ է, որ մարզում խնամատարության ինստիտուտն ամենակայացածներից է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտին վերաբերվող օրենսդրական կարգավորումները, առկա խնդիրները: Կարևորվեց երեխաների կրթության և զարգացման պատշաճ կազմակերպումը: Տարիների փորձառություն ունեցող ծնողները կիսվեցին իրենց փորձով, հանդես եկան մի շարք առաջարկություններով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38