Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատենք բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
07.03.2023
Հարգելի՛ քաղաքացիներ
2008թ. ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը»։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։
Կլիմայական ճգնաժամով պայմանավորված՝ 2023 թվականին նոր շունչ է հաղորդվում շարժմանը՝ «Երկրի ժամը» դարձնելով առավել մասշտաբային։
Այս տարի «Երկրի ժամը» ամբողջ աշխարհում անցկացվելու է մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին:
Կոչ ենք անում բոլորին միանալ նախաձեռնությանը: