Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հովնան Սրբազանին տարեդարձի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել

06.03.2023

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու դահլիճում Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում:
Սրբազանի ծննդյան 45-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հոգևորականներ, պաշտոնյաներ, մտավորականներ, բազմաթիվ հավատացյալներ և հյուրեր:
Միջոցառումն ուղեկցվում էր Վանաձորի կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի կատարումներով, Սրբազանին ուղղված՝ շնորհավորանքի և գնահատանքի ելույթներով:
Մարզպետ Արամ Խաչատրյանը, շնորհավորելով թեմակալ առաջնորդին հերթական տարեդարձի կապակցությամբ, բարձր գնահատեց նրա ներդրումը Լոռու մարզում հոգևոր մշակույթի զարգացման, քրիստոնեական դաստիարակության, ազգային ավանդույթների պահպանման գործում:
«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն, արևշատություն և մեծ եռանդ՝ Ձեր ստանձնած անձնվեր ու աստվածահաճո գործը շարունակելու համար»,- նշված էր Լոռու մարզպետի՝ թեմի առաջնորդին ուղղված շնորհավորագրում։
Մարզի ղեկավարը նաև նվեր հանձնեց Հովնան Սրբազանին:
Իր շնորհակալական խոսքում Գուգարաց թեմի առաջնորդը նշեց, որ երջանիկ է հենց այս տարածաշրջանում ծառայելու համար և երջանկահիշատակ Սեպուհ Սրբազանի խոսքով ավարտեց իր ելույթը.
-Շեն մնա Գուգարաց թեմը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38