Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱԱԾ սահմանապահ զորքերը համալրելու նպատակով հայտարարվում է ընդունելություն
02.03.2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի և Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտներում ու ՀՀ պաշտպանության նախարարության Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17–18 տարեկան միջնակարգ կրթությամբ, ինչպես նաև մինչև 23 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ՀՀ արական սեռի քաղաքացիների համար։
Ուսման տևողությունը ՌԴ սահմանապահ ինստիտուտներում՝ հինգ, իսկ Վ․ Սարգսյանի անվան համալսարանում՝ չորս տարի։ Ուսման, կեցության և ճանապարհային ծախսերը հոգում է ազգային անվտանգության ծառայությունը։ Շրջանավարտները, ստանալով «լեյտենանտ» զինվորական կոչում, ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում և Երևան քաղաքում անվճար կարգով ապահովվում բնակարանով։
Ցանկացողները մինչև մարտի 30–ը կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 015–57–97–74, 094– 00–22–96:
Ավելին՝ https://www.youtube.com/watch?v=adqsv7TjrTQ&t=5s