Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆրանկոֆոն երկրների պաշտոնական կայքէջում լույս է տեսել Լոռու մարզի մասին պատմող ընդգրկուն հոդված
01.03.2023
Ֆրանկոֆոն երկրների միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքէջում հրապարակվել է ընդարձակ հոդված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը» խորագրով: Հոդվածում ներկայացված է Լոռու մարզի մասին պատմող ամբողջական և հետաքրքիր տեղեկատվություն՝ աշխարհագրական դիրքի, սահմանամերձ համայնքների, զբոսաշրջային հնարավորությունների, տեսարժան վայրերի, խոհանոցի, պատմամշակութային արժեքների, արտադրական հզորությունների, համայնքների հնարավորությունների մասին: Հոդվածն անդրադառնում է նաև մարզպետարանի և մարզի ղեկավարի գործունեությանը, Ֆրանսիական ռեգիոնների հետ Լոռու մարզի համագործակցությանը և այլն:
Տեղեկացնենք, որ Լոռու մարզը 2011 թվականից հանդիսանում է Ֆրանկոֆոն երկրների ռեգիոնալ խորհրդի անդամ:
Կայքի վարկանիշը բավականին բարձր է: Այն օրական կարդում են հազարավոր այցելուներ: Հոդվածի հրապարակումը հնարավորություն կտա մարզի մասին տեղեկատվության առավել տարածմանը, այն կնպաստի զբոսաշրջության ակտիվացմանը, տնտեսական նոր կապերի հաստատմանը: