Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփանավան և Տաշիր խոշորացված համայնքների ղեկավարները հանդես են եկել 2022թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններով

28.02.2023

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վաչության պետ Մհեր Խեչումյանը ներկա են եղել Ստեփանավան և Տաշիր խոշորացված համայնքների ավագանու ընդլայնված նիստերին, որոնց ընթացքում Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը և Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը հանդես են եկել 2022թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններով:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը համայնքներում կատարված աշխատանքներն արժանացրել է բարձր գնահատականի: Նա անդրադարձել է նաև այս տարի համայնքներում նախատեսված ծրագրերին՝ նշելով, որ ներդվում են առավելագույն ջանքեր համայնքների զարգացման և բնակիչների բարեկեցության ապահովման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38