Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի համայնքների ղեկավարները շարունակում են հանդես գալ տարեկան ամփոփիչ հաշվետվություններով. Թումանյան

27.02.2023

Այսօր Թումանյան համայնքի 2022 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին, մարզպետարանի պաշտոնյաներին, ավագանու անդամներին, համայնքային ենթակայության հիմնարկների և քաղհասարակության ներկայացուցիչներին, համայնքի ակտիվ բնակիչներին ներկայացրել է համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը՝ անդրադառնալով հաշվետու տարում կյանքի կոչված և 2023թ. նախատեսված ծրագրերին:
Մարզպետի տեղակալն ամփոփել է հաշվետվությունը և նշել, որ համայնքում կատարված մեծածավալ աշխատանքները հնարավոր են դարձել ՀՀ կառավարության, Լոռու մարզպետարանի գործուն աջակցությամբ և պետբյուջեի ֆինանսավորմամբ: Նա հույս է հայտնել, որ համայնքը կրկնապատկված եռանդով կաշխատի նաև ընթացիկ տարում՝ լուծում տալով մի շարք խնդիրների:
Ավագանու նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38