Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվությամբ հանդես եկավ Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը

27.02.2023

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վաչության պետ Մհեր Խեչումյանն այսօր ներկա են եղել Փամբակ խոշորացված համայնքի ավագանու ընդլայնված նիստին, որի ընթացքում համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը ներկայացրել է համայնքի 2022թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, անդրադարձել իրականացված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին:
Ավագանու նիստին ներկա են եղել նաև համայնքի վարչական շրջանների ղեկավարները, քաղհասարակության ներկայացուցիչներ:
Գ. Ասրյանն իր խոսքում կարևորել է համայնքի ղեկավարի և ավագանու ներդրած ջանքերը համայնքում բազմաբնույթ ծրագրեր իրականացնելու առումով և վստահություն հայտնել, որ 2023թ. հնարավոր կլինի առնվազն կրկնապատկել ծրագրերի քանակը՝ ներառելով համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38