Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպիտակ խոշորացված համայնքի բնակավայրերի անապահով ընտանիքների 252 երեխաների տրամադրվել են ձմեռային բաճկոններ և կոշիկներ
24.02.2023
Լոռու մարզպետարանի և Սպիտակի համայնքապետարանի հետ համագործակցությամբ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից Սպիտակ խոշորացված համայնքի բնակավայրերի անապահով ընտանիքների 252 երեխաների տրամադրվել են ձմեռային բաճկոններ և կոշիկներ։
Լոռու մարզպետարանի և «Դիակոնիայի» միջև 2022 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն հիմնադրամը, Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ, բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում մարզում՝ նպաստելով բնակչության սոցիալական խնդիրների մեղմմանը: