Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանին կհատկացվի ավելի քան 49 միլիոն դրամ ավարտին հասցված սուբվենցիոն ծրագրերի կատարողականների վճարումների նպատակով

23.02.2023

Այսօր ՀՀ Կառավարության նիստում կայացված համապատասխան որոշմամբ Լոռու մարզպետարանին կհատկացվի 49 միլիոն 827 հազար դրամ՝ Լոռու մարզում 2021-2022 թվականներին հաստատված և այս տարի ավարտին հասցված 3 ծրագրերի կատարողականների վճարման նպատակով:
Այդ ծրագրերն են՝
Սպիտակ համայնքի Սարահարթի 10-րդ, 15-րդ և 16-րդ փողոցների ոռոգման համակարգի կառուցում (20 միլիոն 818 հազար դրամ),
Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի կենտրոնական փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի սալարկում և տուֆապատման միջոցով կառուցում (17 միլիոն 605 հազար դրամ),
Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ, Կուրթան և Հոբարձի բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում (11 միլիոն 404 հազար դրամ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38