Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում՝ Սպիտակի համայնքապետարանում

22.02.2023

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Մհեր Խեչումյանը Սպիտակի համայնքապետարանում ներկա են գտնվել Սպիտակ համայնքի ավագանու «Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2022 թվականի հաշվետու տարում 2022-2027 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը։ Քննարկումը վարել է համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։ Հանրային լսմանը մասնակցել են Սպիտակի համայնքապետարանի պաշտոնյաներ, Սպիտակ համայնքի ավագանու անդամներ, շահագրգիռ այլ անձինք։
Ներկայացվել է 2022թ. բյուջեի տարեկան հաշվետվությունն՝ ըստ ոլորտների և 2022-2027 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը՝ ըստ ոլորտների: Հաշվետվությունը մարզպետի տեղակալը գնահատել է բավարար և հույս հայտնել, որ այս տարի պլանավորված աշխատանքները կիրականացվեն ժամկետների մեջ և որակով՝ նպաստելով համայնքի զարգացմանը, բնակիչների բարեկեցությանը:
Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որը միտված է եղել նախագծի վերաբերյալ հանրային կարծիքը բացահայտելուն, դրա վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալուն։ Հնչել են առաջարկներ, որոշման նախագիծը ներկաների կողմից արժանացել է հավանության։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38