Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի Լոռու մարզային մրցաշարը

20.02.2023

Փետրվարի 18-19-ը Վանաձորում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի Լոռու մարզային մրցաշարը, որին մասնակցել է ընդհանուր առմամբ 191 մարզիկ՝ Լոռու մարզի տարբեր համայնքներից:

Մրցաշարի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է Լոռու մարզպետարանը՝ Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի հետ համատեղ՝ ի դեմս Լոռու մարզի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանի:
Ողջունելով ներկաներին՝ Է. Կոստանյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից բարի երթ է մաղթել մրցաշարի մասնակիցներին:

Մրցումների սիրողական փուլում մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբում: Առաջին տարիքային խմբում ներգրավված են եղել 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, երկրորդ տարիքային խմբում՝ 41 և բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ:
Տղամարդկանց 18-41 տարիքային խմբում հաղթող են ճանաչվել և մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Էդուարդ Հակոբյանը, Գագիկ Մալխասյանը, Տիգրան Թումանյանը:

41 տարեկան և բարձր տարիքի տղամարդկանց խմբի լավագույն եռյակում են Համլետ Նասիբյանը, Սարգիս Լալազարյանը, Արտավազդ Թոսունյանը:

Կանանց սիրողական մրցաշարում 18-41 տարիքային խմբում լավագույնն է ճանաչվել Հեղինե Հարությունյանը, երկրորդ տեղն է գրավել Նունե Մկրտումյանը, երրորդը՝ Աննա Քարհանյանը:
41-ից բարձր տարիքային խմբում լավագույն եռյակը գլխավորել է Մարինե Հարությունյանը, երկրորդ տեղն է զբաղեցրել Անահիտ Կրմզյանը, երրորդը՝ Ժաննա Մխիթարյանը:

Գործող պրոֆեսիոնալների խմբում առաջին տեղն է գրավել և հաղթող ճանաչվել Ավետ Վասիլյանը, երկրորդ տեղը՝ Հովհաննես Ջուլհակյանը, երրորդ՝ Սերգեյ Դալլաքյանը:

Կանանց խմբում առաջին տեղն է գրավել և հաղթող ճանաչվել Քրիստինե Կարապետյանը, երկրորդ տեղը՝ Միլենա Ասոյանը, երրորդ՝ Նիկա Գրիգորյանը:
Մրցանակակիրները պարգևատրվել են Լոռու մարզպետի շնորհակալագրերով:
Տեղեկացնենք, որ 2023 թվականի մարտի 2-րդ տասնօրյակում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կանցկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:

2-րդ փուլին երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, կստանան դրամական պարգևներ.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղերը՝ 50.000 ՀՀդրամ:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38