Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2023 թ.-ին Լոռու մարզում կհիմնանորոգվի 109.8 կմ երկարությամբ ճանապարհ՝ 14.8 միլիարդ դրամ արժեքով
17.02.2023
Լոռու մարզում 2023 թ.-ին նախատեսված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 14.8 մլրդ դրամ, որով նախատեսվում է հիմնանորոգել ընդհանուր 109.8 կմ երկարությամբ ճանապարհ:
Նախատեսվում են հետևյալ ճանապարհաշինական ծրագրերը՝
1. Կմեկնարկի Մ6՝ Վանաձոր – Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը: 2023 թ.-ի ծրագրային արժեքը կազմում է 1.245 մլրդ դրամ:
Կապալառու կազմակերպություններն են «Հորիզոն-95» ՍՊԸ-ն, «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ-ն և «Սուարդի» ԲԸ հայաստանյան մասնաճյուղի իտալական կազմակերպությունը:
Աշխատանքները հիմնականում ավարտական փուլում են: Որոշ աշխատանքների մասով կատարվել են նախագծային փոփոխություններ և կիրականացվեն 2023 թ.-ին: Երկրորդ փուլով նախատեսվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 51.74 կմ, որից 32.95 կմ` Լոռու մարզում:
Հիմնովին կնորոգվեն՝
2. Մ-3՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11.928 կմ երկարությամբ ճանապարհահատվածը ( աշխատանքները նախագծման փուլում են),
3. Հ-33՝ /Մ-3 /Ստեփանավան-Ագարակ-Յաղդան-/Հ-35/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 8.1 կմ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 991 մլն. դրամ, կապալառու կազմակերպությունն է «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ն, աշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թ.-ին),
4. Հ-70՝ Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 3.6 մլրդ. դրամ, կապալառու կազմակերպությունն է «ԵՎՐՈԱՍՖԱԼՏ» ՍՊԸ-ն),
5. Տ-5-69՝ /Հ-70/ - Ահնիձոր մարզային նշանակության ավտոճանապարհի 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 258.1 մլն. դրամ: Կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն),
6. Տ-5-73՝ /Հ-70/ - Քարինջ մարզային նշանակության ավտոճանապարհի 3.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 364.2 մլն. դրամ, կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն),
7. Տ-5-82՝ /Հ-70/ - Լորուտ մարզային նշանակության ավտոճանապարհի 1.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 143.8 մլն. դրամ, կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ- ն),
8. Տ-5-93՝ /Հ-70/ - Մարց մարզային նշանակության ավտոճանապարհի 0.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 64.3 մլն. դրամ, կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ- ն),
9. Հ-22՝ /Մ-6/ - Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, առաջիկայում կհայտարարվի շինաշխատանքների մրցույթ),
10. Հ-23՝ /Մ-3/ - Պուշկինյան լեռնանցք - /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 64.3 մլն. դրամ, նախագծման մրցույթը կայացել է),
11. Տ-5-24՝ /Մ-3/ (Ստեփանավան) – Արմանիս – Ուրասար – Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի 9.38 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 1.03 մլրդ. դրամ, կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն, աշխատանքներն ընթացքի մեջ են),
12. Տ-5-46՝ /Մ-6/(Ալավերդի) - Սանահին թաղամաս - Ակներ և դեպի Սանահին վանական համալիր տանող ավտոճանապարհների 9.38 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածները (պայմանագրային արժեքը՝ 1.99 մլրդ. դրամ, կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, աշխատանքներն ընթացքի մեջ են),
13. Տ-5-41՝ Մ-6-Եղեգնուտ–Դեբետ ավտոճանապարհի 7.183 կմ երկարությամբ ճանապարհահատվածը: Պայմանագրային արժեքը՝ 846.8 մլն. դրամ: Կապալառու կազմակերպությունն է « Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
14. Տ-5-23՝ /Մ-3/ - Սարամեջ ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (պայմանագրային արժեքը՝ 517.3 մլն. դրամ, կապալառու կազմակերպությունն է «Ճանապարհ» ՍՊԸ-ն, աշխատանքներն ընթացքի մեջ են),
15. Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725 կմ հատվածի և Արևելյան փողոցի 0.120 կմ հատվածը (նախագծման մրցույթը կայացել է),
16. Վանաձոր քաղաքային համայնքի Կ. Դեմիրճյան փողոցը (ծրագրային արժեքը՝ 1.02 մլրդ. դրամ, նախագծով հիմնանորոգվող հատվածի երկարությունը կազմում է 3.7 կմ, 2022 թ.-ին հայտարարված շինարարական մրցույթը կայացել էր, կնքվել էր պայմանագիր, սակայն պայմանագիրը լուծվել է և կկազմակերպվի նոր մրցույթային գործընթաց),
17. Վանաձոր քաղաքային համայնքի Գրիգոր Լուսավորիչ փողոցը (ծրագրային արժեքը՝ 309.7 մլն. դրամ, նախագծով հիմնանորոգվող հատվածի երկարությունը կազմում է 0.8 կմ, դեռևս շինարարության մրցույթ չի հայտարարվել),
18. Վանաձոր քաղաքային համայնքի Խորենացի փողոցի երկու երթևեկելի գոտիները (ծրագրային արժեքը՝ 251.4 մլն. դրամ, նախագծով հիմնանորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 0.8 կմ, դեռևս շինարարության մրցույթ չի հայտարարվել),
19. Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցը (ծրագրային արժեքը՝ 305.6մլն. դրամ, նախագծով հիմնանորոգվող հատվածի երկարությունը կազմում է 0.63 կմ, դեռևս շինարարության մրցույթ չի հայտարարվել),
20. Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոց - Կոմիտաս վարդապետ Հրապարակ էստակադայի հիմնանորոգում (ծրագրային արժեքը՝ 198.5 մլն. դրամ, նախագծով հիմնանորոգվող երկարությունը կազմում է 0.26 կմ, դեռևս շինարարության մրցույթ չի հայտարարվել),
21. Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջը (ծրագրային արժեքը՝ 99.1 մլն. դրամ: 2022 թ-ին հայտարարված շին. մրցույթը կայացել էր, կնքվել էր պայմանագիր, սակայն պայմանագիրը լուծվել է և կկազմակերպվի նոր մրցույթային գործընթաց),
22. Հ-60՝ Մ-3 - Մեծավան - Ձյունաշող հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+000 հատվածի կամրջի հիմնանորոգում (ծրագրային արժեքը՝ 50.7 մլն. դրամ, 2022 թ.-ին հայտարարված շին. մրցույթը չի կայացել),
23. Մ-3՝ Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ105+500-ում գտնվող կամուրջի հիմնանորոգում (նախագիծը դեռևս փորձաքննության չի ներկայացվել):