Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Գլորիա» կարի ֆաբրիկան Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ նախատեսում է արտադրություններ հիմնել նաև մարզի այլ համայնքներում

10.02.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր տնօրեն Բագրատ Դարբինյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզի խոշորացված համայնքների ղեկավարները և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ։ Մարզի ղեկավարի հետ համագործակցությամբ՝ գործարարն առաջարկում է կարի արտադրություններ հիմնել մարզի տարածաշրջաններում՝ ընդլայնելով գործունեությունը։ Մարզպետ Ա. Խաչատրյանը, կարևորելով կարի արտադրությունների, հետևաբար նաև՝ աշխատատեղերի ստեղծումը համայնքներում՝ վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը, մարզպետարանը և համայնքները պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերելու այս նախաձեռնության իրականացմանը։ Համայնքների ղեկավարները տարածքների հետ կապված ու նաև բավարար աշխատուժի հավաքագրման վերաբերյալ հանդես եկան առաջարկություններով, որոնք առաջիկա օրերին կդիտարկվեն մարզպետարանի պաշտոնյաների, համայնքների ղեկավարների և գործարարի կողմից համատեղ իրականացվելիք շրջայցերի ընթացքում:
-Մենք մեր լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պատրաստ ենք անելու ամեն ինչ նախաձեռնությունը պատշաճ ժամկետներում կյանքի կոչելու համար: Հետևողական ենք լինելու այս գործընթացն արագ ավարտին հասցենլու հարցում,-ասել է Ա. Խաչատրյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38