Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մշակվում է Լոռու մարզի տուրիզմի զարգացման հայեցակարգն ու ռազմավարությունը

09.02.2023

 Անցկացվեց Լոռու մարզի տուրիզմի զարգացման 2023-2027 թվականների ռազմավարության մշակման հանձնաժողովի 2023 թվականի առաջին նիստը, որի շրջանակներում առցանց քննարկում ծավալվեց «Զբոսաշրջային կլաստերների զարգացման հայեցակարգի» և Լոռու մարզի տուրզմի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
Առցանց հանդիպումը վարում էր Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը: Քննարկմանը մասնակցում էին մարզի համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուները, Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակի ներկայացուցիչները, ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, հանձնաժողովի այլ անդամներ:
Հ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն մշակել և շրջանառել է «Զբոսաշրջության ոլորտի կլաստերային զարգացման հայեցակարգ»: Այն նախատեսում է երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, զբոսաշրջային կլաստերի ձևավորման անհրաժեշտության գնահատման մեթոդաբանությունը, կլաստերի թեմատիկ ուղղությունները և ձևավորման գործընթացը, որոնք հիմնված են միջազգային լավագույն փորձի հիման վրա:
Ըստ հայեցակարգի՝ յուրաքանչյուր մարզ ներկայանալու է երկու կլաստերով, որոնք կլինեն մրցունակ զբոսաշրջային երթուղներ և առանցքային դեր կխաղաղ մարզի ոլորտային զարգացման համար: Կոմիտեն առաջարկել է Լոռու մարզի զբոսաշրջային երթուղները զարգացնել Ալավերդի և Դեբետի կիրճ ուղղություններով:
Առցանց քննարկման ընթացքում ներկաներն առաջարկեցին նաև հաշվի առնել Տաշիր-Ձորագետ ուղեգիծը:
Հ. Մկրտչյանը նշեց, որ զբոսաշրջային ուղղությունները կհաստատվեն ըստ մարզի այցեքարտ հանդիսացող պատմամշակութային արժեքների առկայության, ենթակառուցվածքների հագեցվածության, իրականացվող ներդրումային ծրագրերով, հյուրընկալության հնարավորութուններով:
Ուղղությունները հաստատելիս՝ հաշվի կառնվեն նաև տվյալ շրջանի իրական հնարավորությունները, համայնքների ցուցանիշները:
Լոռու մարզի տուրզմի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի հետ կապված Հ. Մկրտչյանը տեղեկացրեց, որ ակտիվ գործընթաց է մեկնարկում, որում ընդգրկված են նաև միջազգային և տեղական փորձագետներ:
Հաշվի առնելով մարզի առանձնահատուկությունները՝ նախատեսվում է մինչև մայիս ավարտին հասցնել Լոռու զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը՝ ներառելով մարզի հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված գործողությունների ծրագիրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:06:42