Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում տեղումները շարունակվում են. ճանապարհների մաքրման աշխատանքները վերահսկվում են

06.02.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը վաղ առավոտից իրականացնում է ճանապարհների մաքրման աշխատանքների վերահսկողություն:
Ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են ճանապարհների մաքրման և աղադրման աշխատանքներ։
Այս պահին բեռնատարների համար դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները։ Սպիտակի, Ստեփանավանի և Վանաձորի տարածաշրջաներում ձյուն է տեղում։
Հորդորում ենք վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով և ցուցաբերել խիստ զգոնություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:06:42