Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանի թիմը հրաձգության հանրապետական մրցաշարից վերադարձել է մրցանականերով

03.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անց է կացվել պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարը, որին մասնակցել է 36 թիմ՝ շուրջ 170 աշխատակից։
Լոռու մարզպետարանի թիմը թիմային պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Անհատական պայքարում ևս պատվավոր չորրորդ տեղն է գրավել Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը։
Լավագույն տասնյակի իններորդ հորիզոնականն է զբաղեցրել Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պարգևատրել է լավագույն տասնյակին և ակտիվ մասնակցություն ցուցաբերած թիմերին։
Լոռու մարզպետարանի թիմը հրաձգության հանրապետական մրցաշարին լավագույնս մասնակցելու համար արժանացել է ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրի։
Նախարարության հավաստագրեր և հուշանվերներ են ստացել նաև անհատական մրցապայքարում 4-ից 10-րդ տեղերը գրաված մասնակիցները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38