Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
31.01.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզի ղեկավարն անդրադարձավ ՀՀ վարչապետի որոշմամբ մարզպետարանում նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների հետ կապված ընթացքիկ հարցերին, աշխատանքային կարգապահական խնդիրներին:
Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան կատարված և ընթացիկ հարցերի վերաբերյալ ամփոփ հաշվետվություններով:
Մասնավորապես, տեղեկացվեց, որ մեկնարկել է 2023թ. սուբվենիցոն հայտերի ընդունման գործընթացը. արդեն իսկ համայնքներից ներկայացվել է 75 սուբվենիցոն հայտ: Վերջիններս, ամբողջացվելուց հետո, փուլառփուլ ուղարկվում են ՀՀ ՏԿԵՆ: Ընթացքի մեջ են 2022թ.-ից 2023թ. տեղափոխված 35 ծրագրերի շինաշխատանքները:
Մարզի ղեկավարի խիստ հանձնարարականով մեծ ուշադրություն է դարձվում մարզային, միջհամայնքային ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին:
Ընթացքի մեջ է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, պատշաճ կերպով կազմակերպվում են նաև ավարտական միասնական քննությունները:
Հունվարի 27-ին պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների միջև հրաձգության հանրապետական մրցաշարին մասնակցել է Լոռու մարզպետարանի 6 ներկայացուցիչ: Կանանց թիմում մարզպետարանն ունեցել է լավագույն տասնյակում ընգրկված 2 իգական սեռի ներկայացուցիչ՝ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը(5-րդ տեղ), Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը(10-րդ տեղ):
Ինչպես տեղեկացվեց, դեռևս ակտիվ ֆոն է դիտվում սուր վարակիչ հիվանդությունների տարածվածության առումով. հիվանդացության մակարդակը նվազեցնելու համար ոլորտի պատասխանատուն խորհուրդ է տալիս պատվաստվել, ինչը բավականին արդյունավետ միջոց է վարակի դեմ:
Ֆիանանսական առումով համայնքները բավականին դրական միտումով են սկսել. ընդամենը 1 համայնք է, որ հարկերի հավաքագրման 80 տոկոսից պակաս ցուցանիշ է գրանցել, մյուսները 80 և ավելի տոկոս կատարողական են ապահովել: Հունվարի 30-ի դրությամբ մարզում սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 81.55 տոկոս:
Անդրադարձ կատարվեց նաև գյուղատնտեսության ոլորտին, զարգացման ծրագրերին, ՏԻՄ ոլորտում, երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացված աշխատանքներին և այլն:
Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: