Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայոց բանակի 31-ամյա տարեդարձն է
30.01.2023
Այս տոնական օրը հպարտության զգացողության հետ շաղախված է նաև ուրախ ու տխուր հույզերով: Այսօր փառաբանում ենք մեր պանծալի բանակի շարքերը համալրող քաջերին, զինվորներին, սպաներին ու գեներալներին և մյուս կողմից խնկարկում մարտի դաշտում քաջաբար նահատակված մեր հերոսներին ՝ հավերժ փա՛ռք ձեզ:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզային և համայնքային իշխանությունների, Գուգարաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները Հայոց բանակի օրվա առթիվ այցելել և ծաղիկներ են խոնարհել ՀՀ և Արցախի Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Այցելություն է կատարվել նաև Վանաձորի Պանթեոն:
Ներկաները ծաղիկներ են խոնարհել արցախյան առաջին և 44-օրյա պատերազմներում զոհված վանաձորցի զինծառայողների շիրիմներին:
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի ձեռամբ, հոգևոր դասի մասնակցությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ, խնկարկվել հոգելույս զինվորների անմար հիշատակը:
Փա՛ռք ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ:
Փա՛ռք ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ:
Փա՛ռք մեր նահատակներին: