Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն ընդունել է «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» ներկայացուցիչներին

27.01.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին, Երևանում գործող ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Գոհար Գրիգորյանին:
Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Տի և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վելուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը Լոռու մարզ է այցելել հունվարի 26-ին՝ մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ լինելով Ալավերդու ուսումնարանում և քոլեջում, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, իսկ այսօր նախատեսում են լինել Վանաձորի բժշկական կենտրոնում, Ստեփանավանի «Լոռե» փրկարարական ջոկատում, ապա նաև՝ Սպիտակի քոլեջում:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և ջերմ ընդունելության համար՝ հյուրերը տեղեկացրեցին, որ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնը» ստեղծվել է 1864 թվականին: Այժմ ուսուցանում են ավելի քան 100 մասնագիտություններ և տարեցտարի ավելի մեծ հաջողություններ են գրանցում: Այս կրթական կենտրոնի նախաձեռնությամբ Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում շուրջ 20 տարի առաջ Երևանում ստեղծվել է «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը»: Այժմ նպատակ կա ընդարձակելու վերջինիս գործունեությունը՝ ստեղծելով ավելի շատ մասնագիտություններ և ընդլայնվելով դեպի մարզեր. գործակցել մարզում գործող միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ, հզորացնել նրանց կարողությունները:
Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց գործակցության ընդլայնման նախաձեռնության համար և նշեց, որ Լոռու մարզպետարանը իր լիազորությունների շրջանակներում ամեն կերպ պատրաստ է աջակցել այս հարցում:
-Մենք չափազանց կարևորում ենք միջին մասնագիտական կրթության զարգացումը և ընդլայնումը, որովետև գիտակցում ենք դրա կարևորությունը երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման և շուկայի պահանջարկի բավարարման առումով,-ասաց Արամ Խաչատրյանը:
Նա իր խոսքում ընդգծեց նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ջերմությունը և նշեց, որ Լոռու մարզը տասնյակ տարիների գործակցային հարաբերություններ ունի Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի, իսկ մարզի քաղաքային բնակավայրերը՝ Ֆրանսիայի տարբեր համայնքների հետ:
«Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» ներկայացուցիչները մարզի պատվիրակությանը սիրով հրավիրեցին լինել իրենց մոտ, ավելի հանգամանորեն ծանոթանալ կենտրոնի գործունեությանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38