Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն Լոռու մարզպետարանի աշխատակազմի կառավարման 2022 թվականի աշխատանքների վերաբերյալ
27.01.2023
2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզպետարանում կա 112 հաստիք, 92-ը քաղաքացիական ծառայողների հաստիքներն են, որից թափուր է 4-ը: 2 պաշտոն ժամանակավոր թափուր է:
2022 թվականին Լոռու մարզպետարանի աշխատակազմում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվել և անց է կացվել 6 ներքին և 4 արտաքին մրցույթ, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարվել և անց է կացվել 2 մրցույթ:
Վերապատրաստվել է 7 քաղաքացիական ծառայող։
2022 թվականի ընթացքում աշխատանքից ազատվել է 6 քաղծառայող, ընդունվել՝ 4-ը: Քաղաքացիական ծառայության մասով 1 քաղծառայողի նկատմամբ կիրառվել է խիստ կարգապահական տույժ՝ «ծառայության դադարեցում», խրախուսանքներ չեն կիրառվել: