Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2022 թվականին Լոռու մարզում իրականացված միջազգային ծրագրերը

25.01.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Էկոնոմիկայի նախարարության, Լոռու և Տավուշի մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումների ծավալը Լոռու մարզում կազմել է 11.6 մլն դրամ։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները.

• Կատարվել է «Կովիդ 19-ի հետևանքների ազդեցությունը Լոռու մարզի գյուղատնտեսության վրա» վերլուծությունը, ձևավորվել են տեղական ակտիվ խմբեր, ովքեր մշակել են տարածաշրջանների զարգացման ռազմավարությունները, ըստ այդ ռազմավարությունների, կտրամադրվեն նաև դրամաշնորհներ:
• Կազմակերպվել է Լոռու մարզի տնտեսական զարգացման համաժողովը, որտեղ միջազգային կառույցների կողմից ներկայացվել են մարզում իրականացվող տնտեսական զարգացման ծրագրերը:
• Կատարվել է ուսումնական և ճանաչողական 2 այց Ավստրիա, Սլովենիա, Լեհաստան՝ մարզպետարանի, համայնքապետարանների ղեկավարության և համապատասխան մասնագետների մասնակցությամբ։
• ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը` ԵՄ ֆինանսավորմամբ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո բնակավայրերի 67 անապահով ընտանիքի տրամադրել է անասնակեր և համակցված կեր։

«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի շրջանակներում 2022թ-ի ընթացքում բիզնեսի աջակցման ծրագիր է իրականացվել՝ 3 փուլով, որի արդյունքում աջակցություն է ստացել Լոռու մարզից 4 շահառու, ովքեր արդեն իսկ բիզնես գործընթաց են սկսել։ Ծրագիրը շարունակվելու է մինչև 2024թ-ը։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից սննդի արտադրության ոլորտում գործող փոքր ձեռնարկությունների արտադրողականության բարձրացման և եկամտաբերության աճին օժանդակելու համար հայտարարված մրցույթի արդյունքում աջակցություն է ստացել մարզի զբոսաշրջության ոլորտը և հանրային սնունդը ներկայացնող 5 ձեռներեց: Արևային կայաններ տեղադրելու համար նրանց կտրամադրվի 30% սուբսիդիա։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն (COAF) իրականացնում է 1,067,340,000 դրամ ընդհանուր արժողությամբ Գյուղական համայնքների զարգացում ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի «Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.» կազմակերպության կողմից։ Ծրագիրը նախատեսված է Լոռու, Տավուշի, Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի համայնքների համար։ Ծրագրի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելը ներառում է զուգահեռաբար իրականացվող կրթական, առողջապահական, սոցիալ-հոգեբանական, տնտեսական և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում իրականացվող կրթական ծրագրեր։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվել են.
47.000.000 դրամ ընդհանուր արժողությամբ «Փամբակի տրանսպորտային ցանցի զարգացում» ծրագիրը, բարեկարգվելու են տրանսպորտային ենթակառուցվածքները, ինչպես նաև գործարկվելու է համապատասխան բջջային հավելված,
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագիրը,
վերանորոգվել է Դեբետի համայնքապետարանի շենքը, բացվել է «Հայփոստի» մասնաճյուղ և գեղեցկության սրահ, կառուցվել է այցելուների կենտրոնը, որը զբոսաշրջիկներին ոչ միայն կապահովի անհրաժեշտ տեղեկատվությամբ, այլև կառաջարկի բազմազան ծառայություններ՝ ներառյալ հուշանվերների խանութ ու փոքրիկ սննդի կետ, մինչև 2023թ.-ի աշնանն իր դռները կբացի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ համագումարների կենտրոնը, գարնանն իր դռները կբացի Դսեղի ՍՄԱՐԹ առողջության կենտրոնը՝ 16 բնակավայրերի ապահովելով բարձրորակ առողջապահական ծառայություններով, նոր ուսումնական տարին 150-ից ավել աշակերտների համար կմեկնարկի Դեբետի բոլորովին նոր դպրոցում, որը նոր ոգեշնչող կրթական միջավայրի հետ մեկտեղ կապահովի նաև 21-րդ դարի պահանջներին համապատասխան կրթակարգ, իրականացվել է 37,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության ներդրում» ծրագիրը. ձեռք է բերվել աղբատար մեքենա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38