Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություն սոցիալական ապահովության բնագավառում 2022 թ.-ին կատարված աշխատանքների վերաբերյալ

23.01.2023

Մարզում 2022 թ.-ի ընթացքում սոցիալական ծառայության տարածքային մարմինների կողմից վճարվել է ավելի քան 4 մլրդ դրամ պետական նպաստ (ներառյալ՝ ընտանեկան և սոցիալական նպաստները, հրատապ օգնությունները): Սահմանված ժամկետում իրականացվել են ինչպես ընտանեկան և սոցիալական նպաստների, այնպես էլ՝ տարաբնույթ հրատապ օգնությունների վճարումները:

Լոռու մարզում կենսաթոշակ է ստանում ավելի քան 49 հազար մարդ, հաշմանդամություն ունեն ավելի քան 16 հազարը, մանկուց հաշմանդամություն ունի շուրջ 700 երեխա:
Մարզպետարանի ներկայացուցիչները ղեկավարում են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների համակարգող խորհուրդների աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով մարզի համայնքներում կատարվել են վարչական ստուգումներ:
Կազմակերպվել և անցկացվել է Լոռու մարզպետարան դիմած քաղաքացիների դիմումների քննարկման հանձնաժողովի տասը նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ավելի քան 1000 քաղաքացիների դիմումներ: Տրվել է համապատասխան ընթացք (դրամական օգնության տրամադրում, նամակի վերահասցեագրում ՏԻՄ-եր, մերժում և այլն):
Հաշմանդամների ենթաբնագավառը բարեփոխումների ճանապարհին է:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին», «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի, գնահատման չափորոշիչներն ու գործիքները հաստատելու մասին, «Ծառայությունների անհատական ծրագիրը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» օրենքները, իրավական ակտերը և դրանց կիրարկման որոշումներն ընդունելու շնորհիվ՝ 2023թ.-ին բարեփոխումների կենթարկվեն հաշմանդամության հիմնախնդիրները:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովն իր նիստերի ընթացքում անդրադարձել է վերոնշյալ իրավական ակտերին: 2022 թ.-ին հրավիրել է դռնբաց 3 նիստ (մեկը՝ արտագնա):
Ամբողջությամբ կատարվել են սոցիալական պաշտպանության բնագավառում նախատեսված ծրագրերը:
Լոռու մարզի հաշմանդամություն ունեցողները, ՄՍԾ-ի կազմում գործող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից լրացված վերականգնողական անհատական ծրագրերի հիման վրա, պետության կողմից պետական հավաստագրերով անվճար ստացել են վերականգնողական տարաբնույթ պարագաներ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը և մարզպետարանը համատեղ ուսումնասիրել և փախստականի 9-ը ընտանիքից շահառու են ընտրել 6-ին (Ախթալա՝4, Սպիտակ՝ 1, Ստեփանավան՝ 1): Գործընթացը շարունակական է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38