Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշվետվություն 2022 թ.-ին Լոռու մարզի առողջապահության ոլորտում կատարված խոշորածավալ աշխատանքների մասին

20.01.2023

• «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում գործող Վարակաբանական բաժանմունքի նոր շենքի կառուցման համար իրականացվել են նախագծանախահաշվային աշխատանքներ, անցել են բոլոր փորձաքննությունները և հայտարարվել է կառուցապատողի մրցույթ:
• «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բացվել է վերականգնողական բաժանմունք, որը միակն է տարածաշրջանում: Վերականգնողական բաժանմունքը հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական բուժման հնարավորութուն է ստեղծում շահառուների լայն խմբի համար։ Ծառայությունների լավագույն որակի ապահովման նպատակով բաժանմունքին տրամադրվել է միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող 12 միավոր վերականգնողական սարքավորում։ Վերապատրաստվել են տեղի 14 մասնագետները։ Բաժանմունքի հիմնումն իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի և Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։
• «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ամբողջովին վերազինման և նորագույն, միջազգային չափանիշներին համապատասխան, լաբորատոր տեխնիկայով հագեցման փուլում է:
• ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա», «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա», «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ներին և «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին հատկացվել են ժամանակակից թվային ռենտգեն սարքավորումներ:
• ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրվել է 1 շտապ օգնության ամենագնաց մեքենա: Նախատեսվում է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ևս տրամադրել շտապ օգնության մեքենա:
• ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նոր շենքի կառուցման որոշումը:
• «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի («COAF») կողմից «Դսեղի առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ի համար կառուցվում է նոր, ժամանակակից սարքավորումներով և գույքով հագեցած շենք:
• ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին և մի քանի այլ հաստատություններին տրամադրվել են գույք և բժշկական նշանակության ապրանքներ:
• ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով ՀՀ առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնից մարդասիրական օգնության ճանապարհով մարզին հատկացվել է 20 մլն 367 հազ. 836 դրամ արժեքով և կենտրոնացված գնումների միջոցով ձեռք բերված 150 մլն 125 հազ. 971 դրամ արժեքով դեղորայք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38