Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլին կմասնակցի 700 դպրոցական

19.01.2023

Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։ Օլիմպիադայի առաջին օրվա ընթացքին հետևել են մարզպետարանի պատասխանատուները։
Դպրոցական փուլը հաղթահարած լոռեցի 700 աշակերտներ ուժերը կչափեն 15 առարկաներից։ Մեկնարկը տրվել է մաթեմատիկա առարկայով. մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցել է 103 դպրոցական:
Մարզային փուլը կշարունակվի մինչև փետրվարի 9-ը, լավագույնները հնարավորություն կունենան մասնակցելու արդեն հանրապետական փուլին:
Հիշեցնենք, որ առարկայական օլիմպիադաների տարածքային փուլն անց է կացվել նախորդ տարվա նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 21-ը և ունեցել է 7000 մասնակից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:06:42